-
10.09.2013|
11:35
ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ գիտահետազոտական աշխատանք է կատարում Հոնկոնգի համալսարանի ասպիրանտուրայում` նանոկառուցվածքային նյութերի ստացման ուղղությամբ, ուսումնասիրում է դրանց հատկությունները, որպես էներգիայի կուտակիչի, ինչպես նաև հետազոտում նանոօքսիդների ակտիվությունը որոշ մոդելային կատալիտիկ ռեակցիաներում:
-
10.09.2013|
11:26
Մարդկությանը հաջողվել է դիմակայել խոլերայի, ժանտախտի, տիֆի և այլ համաճարակների բռնկումներին։ Նույնիսկ ՍՊԻԴ-ի դեմ էլ են դեղ գտել։ Սակայն կա մի վարակ, հիվանդություն, որը գնալով սաստկանում է. ո՛չ Հիպոկրատը, ո՛չ Հերացին, ո՛չ Կոխը չկարողացան գլուխ հանել դրանից։
-
09.09.2013|
18:47
ՀՀ մշակույթի նախարարությունը ազգությամբ քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ:
-
09.09.2013|
18:36
Ամստերդամի Վան Գոգի թանգարանում գտնվել է նկարչի նախկինում անհայտ կտավը` հայտարարել է թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը: «Այսպիսի հայտնագործություն թանգարանի պատմության մեջ առաջին անգամ է լինում:
-
09.09.2013|
15:20
Լրացավ յոթ օրը, ինչ հեռացել ես։ Սիրտս մխում է, գրական, մշակութային, հանրային կյանքի եզակի Զինվորդ այլևս հուշ ես։ Որքան դավ ու ցավ հաղթահարեցիր՝ հաճախ լռությամբ, ավելի հաճախ՝ ժպիտով, և հիշում եմ խոստովանանքդ.
-
09.09.2013|
15:17
Գրողների միության նախագահի թափուր աթոռի շմորջ ասեկոսեները թեժանում են, ավելանում է նաև հավանական և ոչ հավանական թեկնածուների թիվը:
-
09.09.2013|
13:38
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18.00, “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը։ Ասուլիսից հետո Ջուլիա Զիլբերքվիթի հետ համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նոր համերգաշրջանը։ Ծրագրում՝ Սերգեյ Սլոնիմսկի, “Հրեական ռապսոդիա”. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։
-
08.09.2013|
15:30
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր խաղաշրջանում հանդես է գալու պրեմիերայով` Մորիս Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (ռեժիսոր` Սերժիկ Սայունց):
-
08.09.2013|
15:26
«Ղալաթ են անում»,-մեր դիտարկմանը, որ Գրողների միության նախագահի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում է նաև իր անունը, այսպես արձագանքեց բանաստեղծ, թարգմանիչ, Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Նա կարծում է, որ բոլոր ստեղծագործական միությունները պետք է լուծարվեն:
-
07.09.2013|
15:15
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվանից օրեր անց սկսել են շրջանառվել թափուր մնացած պաշտոնի հավակնորդների մի քանի անուններ՝ Էդուարդ Միլիտոնյան, Հակոբ Մովսես, Կարինե Խոդիկյան, Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: